PK ! h" [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! 6Hh word/_rels/document.xml.rels
PK ! K`# # word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ1. ՀՀ ֆինանսների նախարարություն28.02.2022թ.N 01/8-4/3155-2022Նշված աշխատանքների իրականացման անհրաժեշտության վերաբերյալ դեռևս 2022 թվականի բյուջետային գործընթացի քննարկումների ժամանակ Նախարարությունը պետք է իմանար և ներառեր իր կողմից ներկայացված բյուջետային ֆինանսավորման հայտում: - Բացի այդ, ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ին (մեկ շաբաթ առաջ) ընդունված N 200-Ն որոշմամբ Նախարարության ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերի շրջանակներում կատարվել է 3,265,536.3 հազար դրամի չափով վերաբաշխում և վերջինիս մեջ Նախագծով ներկայացված օբյեկտները ընդգրկված չեն: Այս կապակցությամբ հստակեցման կարիք ունի, թե ինչուˆ դրանք նախօրոք Նախարարության կողմից չեն պլանավորվել կամ չեն ներառվել դեռևս փետրվարի 17-ին ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացված ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով Նախարարության կողմից իրականացվող կապիտալ ծրագրերի շրջանակներում կատարվող վերաբաշխման նախագծում և տարին դեռ նոր սկսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացում կատարելու առաջարկ է ներկայացվում:Չի ընդունվելԿապանում կառուցվող/վերակառուցվող դպրոցների վերաբերյալ գրագրությունները ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ վարչապետի աշխատակազմի միջև եղել են 2021 թվականի նոյեմբերի վերջից, որոնցից հետո նոր որոշվել է, թե որ դպրոցներն են մոդուլային լինելու, գնման ինչ ընթացակարգով են ձեռք բերվելու աշխատանքները, իսկ դեկտեմբերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ՀՀ ֆիանանսների նախարարություն ներկայացված բյուջետային հայտը 2022թ.-ի համար չի ընդունվել: Բոլոր գրագրությունները կցվում են:Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 200-Ն որոշմանը, ապա այն վերաբերում է 2022թ.-ի հաստատված բյուջեի շրջանակներում կապիտալ ծախսերի միջև վերաբաշխմանը, իսկ Կապանի դպրոցների շենքային պայմանների բարելավման համար հաստատված բյուջեով գումար հատկացված չէ: Բացի այդ, ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 200-Ն որոշումը քննարկվել է ՀՀ կառավարությունում 15.02.2022թ. ՖՏԿ նիստին և 17.02.2022թ. ՀՀ կառավարության նիստին, երբ ներկայացվող նախագիծը 10.02.2022թ. արդեն ուղարկված է եղել ՀՀ ֆինանսների նախարարություն և ՀՀ քաղաքաշինության կոմիտե կարծիքների, սակայն ՀՀ ֆինանսների նախարարությունից կարծիք դեռ չէր ստացվել, ուստի և հնարավոր չէր այն ներառել ՀՀ կառավարության N 200-Ն որոշման մեջ:Առաջարկվող գումարը կառավարության պահուստային ֆոնդից հատկացնելու կապակցությամբ հարկ է նշել, որ պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդն ուղղվում է պետական բյուջեում չկանխատեսված հրատապ ելքերին և գումարների ոչ նպատակային իրացումը կարող է խաթարել նման դեպքերի ֆինանսավորման ապահովումը: Բացի այդ, ներկա ժամանակահատվածում ընթացիկ տարվա համար ծրագրված բյուջետային մուտքերի սպասողականը հստակ գնահատել հնարավոր չէ, և այս պարագայում մակրոտնտեսական ցուցանիշների (ՀՆԱ-ի աճ, եկամուտների աճ և այլն) պատշաճ կատարման ռիսկը կրում է կառավարության պահուստային ֆոնդը: Հաշվի առնելով վերոգրյալը և ՀՀ կառավարության որոշումներով և նախագծերով պայմանավորված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ծանրաբեռնվածությունը, առաջարկում ենք ՀՀ կառավարության պահուստային ֆոնդն որպես ֆինանսավորման աղբյուր չդիտարկել և առաջարկվող ծախսերի ֆինանսավորման հարցը կարգավորել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի գծով գնահատված խնայողությունների հաշվին, ծախսերի վերաբաշխում կատարելու միջոցով:Չի ընդունվելՆերկայացված նախագծով պահուստային ֆոնդից հատկացվող գումարի ուղղությունը նույնպես հրատապ է և չկանխատեսված: Այն բխում է նաև ՀՀ վարչապետի գրավոր և բանավոր հանձնարարականներից: Մասնավորապես՝ Կապանի դպրոցների մասով ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մոտ 2022 թվականի փետրվարի 11-ին ժամը 10:00-ին կայացած խորհրդակցության N ՓՎ/12-2022 արձանագրության 2-րդ կետով /արձանագրության լուսապատճենը կցվում է/ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հանձնարարվել է Կապան քաղաքի կրթական 13 հաստատությունների նախագծման գործընթացի մեկնարկի նպատակով ներկայացնել 60.0 մլն դրամի չափով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վերաբաշխում իրականացնելու համար ՀՀ կառավարության որոշման նախագիծ:Նախագծին կից ներկայացվել է ՀՀ Կոտայքի մարզի «Հավերժության ժապավեն» հուշարձանի տարածքի լուսավորության ցանցի իրականացման աշխատանքների ծավալաթերթը, նախագծանախահաշվային փաստաթղթերը և դրանց փորձագիտական դրական եզրակացությունը, մինչդեռ Նախագծով նախատեսվում է նույն մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքում իրականացնել բարեկարգման աշխատանքներ: Հետևաբար անհրաժեշտ է Նախագծին կից ներկայացնել Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքում իրականացվելիք բարեկարգման աշխատանքների ծավալաթերթը, նախագծա-նախահաշվային փաստաթղթերը և դրանց փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերը:Չի ընդունվելՔննարկվող հուշարձանն ունի 2 անվանում՝ Քանդակ «Ճանապարհաշինարարներին» և Քանդակ «Հավերժության ժապավեն», ինչը նշված է նաև հուշարձանի վկայագրում /լուսապատճենը կցվում է/Ինչ վերաբերում է Նախագծի N 7 հավելվածի գնումների պլանում ներառված գնման առարկաների ձեռքբերման գնման ընթակարգերին, ապա՝- Նախագծի հաստատմանը զուգահեռ առաջարկում ենք «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի կիրառմամբ նախաձեռնել 1075 ծրագրի 21001 «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» միջոցառման մեջ ներառված 45221142 «ընդհանուր շինարարական աշխատանքներ» և 71351540 «տեխնիկական հսկողության ծառայություններ» CPV կոդերով գնման առարկաների ձեռքբերման գնման ընթացակարգեր:Ընդունվել է Մրցույթները արդեն հայտարարված են71241200-596 «նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում» ԳՄԱ կոդով գնման առարկայի ձեռքբերումը մեկ անձից գնման ընթացակարգի կիրառմամբ նախատեսման և իրականացման վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել չենք կարող, քանի որ Նախագծի ընդունումը հիմնավորող փաստաթղթերում ներկայացված չեն գնման ձևի ընտրության վերաբերյալ հիմնավորումներ: Միաժամանակ հարկ է նշել, որ Նախագծի ընդունումը հիմնավորող տեղեկանքի համաձայն հատկացվելիք միջոցների հաշվին գնումների իրականացման նպատակով պայմանագրերը կնքվել են գնանշման հարցման ձևով:Չի ընդունվելՆախագծի ընդունումը հիմնավորող տեղեկանքում «գնանշման հարցում» գնման ձևի մասին ոչինչ գրված չէ: Տեղեկանքում միայն նշված է, որ պայմանագրեր են կնքվել «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան:Ինչ վերաբերում է «մեկ անձից» գնման ձևի կիրառման հիմնավորմանը, ապա որպես հիմնավորում կցվել են արդեն կնքված պայմանագրերը: Թե ինչ հիմքով են պայմանագրերը կնքվել «մեկ անձից» գնման ընթացակարգով, ներկայացվում է կից տեղեկանքում և կցվում է համապատասխան հանձնարարականը ՀՀ վարչապետի աշխատակազմից:2. ՀՀ քաղաքաշինության կոմիտե15.02.2022թ.N 01/16.1/1340-2022««Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություն և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն դիտողություններ չունի:Միաժամանակ առաջարկվում է առաջին կիսամյակում նախատեսել ֆինանսական միջոցներ հատկացված գումարների 25 (քսանհինգ) տոկոսի չափով։Ընդունվել է PK !