PK ! 2oW [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK ! &E word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԱնհրաժեշտությունը։ «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է գնաճի պայմաններում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին շուկայական գներից մատչելի գներով պարարտանյութեր (ազոտական, ֆոսֆորական, կալիումական) ձեռք բերելու համար աջակցության ցուցաբերման, ինչպես նաև Վարչապետի 2022 թվականի փետրվարի 1-ի N 02/16.20/2880-2022 հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ։Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։Գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության ընթացքում պարարտանյութերի կիրառման բացակայությունը կհանգեցնի բերքատվության նվազման, տարեցտարի կնկատվի հողերի աղքատացում և բերրիության անկում: Ընթացիկ տարում գյուղատնտեսության ոլորտում խնդիրներ են առաջացել պայմանավորված պարարտանյութերի գների աննախադեպ աճի հետ։ Հայաստանի Հանրապետություն ազոտական պարարտանյութը ներկրվում է հիմնականում երեք երկրից՝ Ռուսաստանի Դաշնություն, Իրան և Վրաստան։Միջազգային շուկայում նկատվող պարարտանյութերի գների կտրուկ աճի միտումները, հիմնականում պայմանավորված են պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող եվրոպական մի քանի ընկերությունների գործունեության դադարեցմամբ, ինչպես նաև գազի համաշխարհային գների բարձրացման արդյունքում ապրանքների միջազգային գների աճով։ Մասնավորապես, առավել լայն կիրառություն ունեցող պարարտանյութի՝ ազոտական պարարտանյութի 1.0 տոննայի արտահանման գինը 2022 թվականի հունվարին Ռուսաստանի Դաշնությունում կազմել է 670 ԱՄՆ դոլար՝ 490 ԱՄՆ դոլարով ավելի թանկ, քան 2021 թվականի հունվար ամսին և 440 ԱՄՆ դոլարով ավելի թանկ, քան 2021 թվականի ապրիլ ամսին։ Նույն կերպ աճել են նաև այլ տեսակի պարարտանյութերի գները։ Նմանատիպ թանկացումներ տեղի են ունեցել նաև Իրանում և Վրաստանում։ Վրաստանից ներկրվող պարարտանյութերի դեպքում, եթե 2020 թվականին 1 պարկը վաճառվել է 7000 դրամով, ապա ներկայումս 1 պարկի արժեքը կազմում է շուրջ 20000 դրամ։Բացի այդ, 2022 թվականից Ռուսաստանի Դաշնությունում սկսել է գործել համապատասխան իրավական կարգավորում, համաձայն որի՝ ապրանք արտադրողները պարտավոր են առաջնահերթ առավելագույն ծավալներ մատակարարել իրենց երկրի ներքին շուկայի պահանջարկն ապահովելու նպատակով։ Այս մոտեցումը կիրառվում է նաև Իրանում։Արդյունքում՝ պարարտանյութերի արտահանման ծավալները կրճատվել են, իսկ գները՝ կտրուկ աճել։ Համընդհանուր գնաճի պայմաններում արձանագրվել են նաև բեռնափոխադրումների քանակի նվազման և բեռնափոխադրումների արժեքի աճման միտումներ։ Ներկայացված գործընթացների արդյունքում ներկայումս Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պարարտանյութերի գներն անհամեմատ ավելի բարձր են սպառողների համար հասանելի գներից։ Մասնավորապես՝ եթե 2021 թվականին մեկ պարկ ամոնիակային սելիտրայի պարարտանյութը վաճառվում էր 7000 - 8700 դրամով, ներկա միտումների պայմաններում վերջինիս վաճառքի գինը կկազմի 20000 – 22000 դրամ։Իրականացված վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ 2022 թվականին գյուղատնտեսական մշակաբույսերի ինքնարժեքը ևս կաճի (մեծամասամբ պայմանավորված պարարտանյութերի գների աճով), մասնավորապես՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ մշակաբույսերի 1 կգ-ի ինքնարժեքի աճը կկազմի 11% (40 դրամից՝ 45 դրամ), կարտոֆիլինը՝ 8% (143 դրամից՝ 153.9 դրամ), անջրդի հացահատիկինը՝ 23% (157 դրամից՝ 193 դրամ), ջրովի հացահատիկինը՝ 14% (160 դրամից՝ 182 դրամ), առվույտինը՝ 10% (44 դրամից՝ 48 դրամ)։Գնաճի նման պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությունը՝ մասնավորապես ռազմավարական նշանակություն ունեցող հացահատիկային մշակաբույսերի մշակությունը դառնում է ոչ եկամտաբեր և ոչ արդյունավետ գործունեություն, ինչը կարող է հանգեցնել հանրապետությունում հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների կրճատմանը՝ ներկայիս վարելահողերի շուրջ 50 տոկոսի մշակության պայմաններում։Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային օգտագործմանը, պարենային անվտանգության բարձրացմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը: Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նպատակ է դրվել խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և արդյունավետ օգտագործումը։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «Բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթությունում կարևորվում է պարենի ֆիզիկական և տնտեսական մատչելիության մակարդակի բարելավմանն ուղղված ծրագրեր իրականացումը և կենսականորեն կարևորագույն պարենամթերքի տեղական արտադրության խթանումը (էջ՝ 53)։ Կարգավորման նպատակը և բնույթը։ Կարգավորման նպատակը՝ բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների կողմից գործունեություն իրականացնելու համար բավարար պայմանների ապահովումն է, մասնավորապես՝ հողօգտագործողների համար գնաճի աննախադեպ պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորության ստեղծումն է:Ծրագիրը կիրականացվի 2022 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։ Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։Ծրագիրն իրականացվելու է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը։Շահառուները ծրագրի շրջանակում պարարտանյութեր ձեռք են բերելու միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից։ Վաճառված պարարտանյութի որակի համար պատասխանատվություն կրելու է մատակարարը։ Համայնքի ղեկավարը ամփոփելով պարարտանյութերի պահանջարկի վերաբերյալ տեղեկատվությունը, մատակարարին(ներին) է ներկայացնում նախնական հայտ։ Մատակարարը(ները) նախնական հայտը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին մատակարարման և վճարումների ժամկետների, մատակարարման վայրի, ինչպես նաև պարարտանյութերի վաճառքի գների վերաբերյալ։Շահառուները պարարտանյութերի գումարի չսուբսիդավորված մասի համար համայնքի համար բացված բանկային հաշվեհամարին վճարում են անկանխիկ եղանակով՝ փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը ներկայացնելով համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին։Պարարտանյութերի մատակարարումն իրականացվում է մատակարարի և համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի միջև կազմված հանձնման ընդունման ակտով, որի հիման վրա Համայնքի ղեկավարը 2 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարին է փոխանցում բանկային հաշվեհամարին մուտքագրված գումարը։ Համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից պարարտանյութերի հանձնումը շահառուներին իրականացվում է շահառուների հետ կնքվող հանձնման ընդունման ակտի հիման վրա։Պարարտանյութերի փաստացի վաճառքի ավարտից հետո համայնքի ղեկավարը 15 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում համապատասխան փաստաթղթեր, որի հիման սուբսիդավորման կամ փոխհատուցման գումարը փոխանցում է մատակարարի համապատասխան հաշվեհամարին։Ծրագրի շրջանակում ընտրանքային մոնիթորինգ կիրականացվի համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից սահմանված կարգով։ Ընտրանքային մոնիթորինգ իրականացվում է նաև մարզպետարանների կողմից՝ նախարարության հետ համաձայնեցված կարգով։ Սույն նախագծի ընդունման կապակցությամբ բյուջեում ծախսը 2022 թվականի համար կկազմի շուրջ 4.9 մլրդ դրամ, որի հաշվարկման համար հիմք է հանդիսացել մարզպետարաններից ներկայացված պահանջարկը, որը կազմել է 27324տ (ազոտական՝ 25611տ, ֆոսֆորական՝ 933տ, կալիումական՝ 780տ)։ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Սույն նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից: Ակնկալվող արդյունքը։ Ծրագրի իրականացման արդյունքում գյուղատնտեսությունում տնտեսավարողները հնարավորություն կունենան շուկայական գներից առավել ցածր գներով ձեռք բերելու պարարտանյութեր, ինչը պարարտանյութերի գնաճի պայմաններում կզսպի ցանքատարածությունների և արտադրության ծավալների կրճատմանը, կնպաստի մշակության ագրոտեխնիկական պահանջների ապահովմանը։PK ! 0C) word/theme/theme1.xml
PK ! T word/settings.xml
PK ! p p word/webSettings.xml
PK ! -ً ً word/styles.xml
PK ! 8k` k` word/numbering.xml
PK ! Q{ word/fontTable.xml
PK ! JfH docProps/app.xml
Normal306512146923Microsoft Office Word05716falseTitle1false8121falsefalse16.0000PK QcTݮ docProps/core.xmlAlisa Melqumyanhttps://mul2.gov.am/tasks/577722/oneclick/3.himnavorum.docx?token=24a3da1ac63e1eb7d676b16f822ee948Sona Grigoryan642022-02-03T11:00:00Z2021-10-28T23:05:00Z2022-03-02T16:04:00ZPK ! 2oW [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! M word/_rels/document.xml.relsPK ! &E = word/document.xmlPK ! 0C) M word/theme/theme1.xmlPK ! T $ word/settings.xmlPK ! p p : word/webSettings.xmlPK ! -ً ً word/styles.xmlPK ! 8k` k` x word/numbering.xmlPK ! Q{ } word/fontTable.xmlPK ! JfH docProps/app.xmlPK QcTݮ docProps/core.xmlPK