PK ! I [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! *B word/_rels/document.xml.rels
PK ! *:KX% X% word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունըՆախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 17․12․2021թ․ թիվ 02/16.32/44394-2021 հանձնարարականը ապահովելու, ինչպես նաև «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացը կազմակերպելու և կազմակերպության գործունեությունն անխափան շարունակելու անհրաժեշտությամբ։ ՀՀ կառավարության 16.07.2020թ.-ի «Երեխայի զարգացման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու և ամրացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 1177-Ն որոշման 1-ին կետով ՀՀ ոստիկանության ենթակայության «Երեխայի զարգացման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ) վերակազմակերպման ձևով վերակազմակերպվում է «Երեխայի զարգացման կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ)՝ հիմնադրի լիազորությունները փոխանցելով Երևան համայնքին։ Նշված որոշման 3-րդ կետով նախատեսված է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներ N 04062020-01-0217, N 04062020-01-0099, N 04062020-01-0167)՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 106/1 շենքի 90 հասցեում գտնվող՝ 1153.3, 284.2 և 117 քառ. մետր մակերեսներով տարածքները՝ 866.200.000 դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով (այսուհետ` գույք), հետ վերցնել և ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ «Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու համար: Մինչդեռ նպատակահարմար է նշված գույքը նվիրաբերել Երևան համայնքին՝ նախադպրոցական կրթության հետագա գործունեությունը պահպանելու պայմանով։ՊՈԱԿ-ի գործունեության անընդհատության ապահովման անհրաժեշտությունը բխում է ոստիկանության ծառայողների՝ պետական բյուջեի հաշվին՝ 120 և վճարովի հիմունքներով՝ 64 նախադպրոցական կրթություն ստացող երեխաների կրթությունը տարվա կեսից չընդհատելու, այդ ընտանիքների համար լրացուցիչ խնդիրներ չառաջացնելու, պետական ենթակայության կազմակերպության 39 աշխատակիցների աշխատավարձերի և մյուս պարտադիր ծախսերի գծով պարտքեր չկուտակելու նկատառումներից։2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։3․ Կարգավորման նպատակը և բնույթըՆախագծի նպատակն է որոշման 3-րդ կետով նշված գույքը նվիրաբերել Երևան համայնքին՝ ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունը պահպանելու պայմանով։ Միաժամանակ, նախագծի նպատակն է երկարաձգել ՀՀ կառավարության 16.07.2020թ.-ի թիվ 1177-Ն որոշման 6-րդ կետում նշված ժամկետները, ինչը կապահովի «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի վերակազմակերպման և կազմակերպության գործունեության անխափան գործընթացը։ 4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինքՆախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:6. Ակնկալվող արդյունքը«Երեխայի զարգացման կենտրոն ՀՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացը կազմակերպելու և կազմակերպության գործունեությունն անխափան շարունակելու համար ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունը պահպանելու պայմանով ՊՈԱԿ-ին ամրացված անշարժ գույքը կնվիրաբերվի Երևան համայնքին։ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆPK ! 0C) word/theme/theme1.xml
PK ! Ӓ? word/settings.xml
PK ! BC C word/styles.xml
PK ! _( ( word/numbering.xml
PK ! \U U customXml/itemProps1.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! X X docProps/app.xml
Normal22035533155Microsoft Office Word0267falseTitle1Название1false3701falsefalse14.0000PK ! e customXml/item1.xml
PK ! <#: word/fontTable.xml
PK ! ?) word/webSettings.xml
PK ! ӋOa= a= word/stylesWithEffects.xml
PK VTo6 6 docProps/core.xmlAdminhttps://mul2-police.gov.am/tasks/1051117/oneclick/Himnavorum.docx?token=55ed68686c194c79c284729c25d7ba85Admin762021-10-26T07:19:00Z2020-10-07T06:18:00Z2021-12-30T05:41:00ZPK ! I [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! *B ? word/_rels/document.xml.relsPK ! *:KX% X% E word/document.xmlPK ! 0C) 3 word/theme/theme1.xmlPK ! Ӓ? O word/settings.xmlPK ! BC C _ word/styles.xmlPK ! _( ( Ӣ word/numbering.xmlPK ! \U U customXml/itemProps1.xmlPK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.relsPK ! X X docProps/app.xmlPK ! e l customXml/item1.xmlPK ! <#: word/fontTable.xmlPK ! ?) word/webSettings.xmlPK ! ӋOa= a= word/stylesWithEffects.xmlPK VTo6 6 # docProps/core.xmlPK &