PK ! $ [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! |;9 word/_rels/document.xml.rels
PK ! LFD D word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ամրացնել Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան սահմանները, որի նպատակով առանձնացվել են անհրաժեշտ հողամասեր։ Նախագիծը քննարկվել է Գորիս համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ իրենց առաջարկությամբ։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան սահմանների պաշտպանության ամրապնդմամբ։ Որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը կընդունի Գորիս համայնքի կողմից նվիրված հողամասերը (անշարժ գույք) և պաշտպանական նպատակներով կամրացվի ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։ Առանձնացված հողամասերի տեղադիրքը առաջարկվել է պաշտպանական բնագավառի լիազոր պետական մարմնի կողմից։Որոշման նախագծի ընդունմամբ պաշտպանական նպատակներով նախանշված գործառույթները կհամապատասխանեցվեն ՀՀ գործող օրենսդրությանը։ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 1-ին կետով հաստատվել է «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը» ենթաբաժինը, համաձայն որի անհրաժեշտ է իրականացնել սահմանապահ ստորաբաժանումների տեղակայման վայրերի կառուցման և արդիականացման աշխատանքներ:«Որպես նվիրատվություն անշարժ գույք ընդունելու և անշարժ գույք ամրացնելու մասին» Կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի պահանջներից։ «Որպես նվիրատվություն անշարժ գույք ընդունելու և անշարժ գույք ամրացնելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:PK ! @\ \ word/theme/theme1.xml
PK ! u, word/settings.xml
PK !