Հարգելի հայտատու,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ այսուհետ Դուք կարող եք մի շարք պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիա ստանալու, վերաձևակերպելու, ուժը կորցրած ճանաչելու, կասեցնելու, լիցենզիայի և ներդիր(ներ)ի կրկնօրինակը ստանալու, լրացուցիչ ներդիր(ներ) ստանալու և ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև արդեն իսկ ներկայացրած դիմումներին ի լրում փաստաթղթեր ներկայացնելու համար հայտ ներկայացնել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով:
Հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ դաշտերը լրացնելուց հետո` Ձեզ կտրամադրվի 12-նիշանոց ծածկագիր, որն անհրաժեշտ է պահպանել, քանի որ այն հարկավոր է Ձեզ հայտի ընթացքին հետևելու կամ ի լրումն անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու համար:
Հայտի ներկայացման ընթացակարգին առավել մանրամասն Դուք կարող եք տեղեկանալ` ծանոթանալով ստորև ներկայացված Էլեկտրոնային հայտերի ընդունման կարգին:
- Բանկային և ֆինանսավարկային կազմակերպությունների բնագավառ
- Ինկասացիոն ծառայությունների մատուցում
- Առևտրի բնագավառ
- Զենքի առևտուր
- Առողջապահության բնագավառ
- Բժշկական օգնության և սպասարկման իրականացում
- Դեղատնային գործունեություն
- Դեղերի արտադրություն
- Կրթության բնագավառ
- Բակալավրի կրթական ծրագրի (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի) իրականացում
- Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի
- Հիմնական հանրակրթական ծրագրերի իրականացում
- Մագիստրոսի կրթական ծրագրի (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի) իրականացում
- Միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ բժշկական միջին մասնագիտական ծրագրերի
- Միջնակարգ հանրակրթական ծրագրերի իրականացում
- Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում
- Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացում
- Տարրական հանրակրթական ծրագրերի իրականացում
- Փոստային կապի բնագավառ
- Փոստային կապի գործունեություն
- Մաքսային բնագավառ
- Անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացում
- Մաքսային հսկողության տարածքների կազմակերպում
- Մաքսային փոխադրողի գործունեություն
- Շրջակա միջավայրի պահպանության բնագավառ
- Վտանգավոր թափոնների վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում և տեղադրում
- Վիճակախաղերի, շահումներով խաղերի բնագավառ
- Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում
- Խաղատների կազմակերպում
- Շահումով խաղերի կազմակերպում
- Վիճակախաղերի կազմակերպում
- Տրանսպորտի բնագավառ
- Անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպում
- Անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպում
- Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում
- Ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացում
- Քաղաքաշինության բնագավառ
- Ինժեներական հետազննում
- Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն
- Շինարարության իրականացում (բացառությամբ շինանարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)
- Շինարարության որակի տեխնիկական հսկողություն (բացառությամբ շինանարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)
- Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն (բացառությամբ շինանարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)
- Գործունեության այլ բնագավառներ
- Աուդիտորական ծառայությունների իրականացում
- Անվտանգության բնագավառ
- Մասնավոր պահնորդական գործունեության իրականացում