Կառավարության որոշումներ

9 Դեկտեմբերի 2010, 1768 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 97-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝
1) մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը համակատարողը միջոցառման համար պատասխանատու մարմին է ներկայացնում ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին հաշվետվություն.
2) մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա ութերորդ աշխատանքային օրը պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին՝ բացառությամբ այն միջոցառումների, որոնց պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է։ Հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն իրականացված (իրականացվող) միջոցառման ազդեցության մասին, մասնավորապես, պետք է ներկայացնել տեղեկատվություն միջոցառման կատարման արդյունքում ընթացակարգերի, դրանց ժամկետների և (կամ) ծախսի կրճատման վերաբերյալ.
3) ապահովել թեժ գծի առկայությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համապատասխան պատասխանատուի և (կամ) տնտեսավարողների կողմից բարձրացված խնդիրներին արագ արձագանքելու և օպերատիվ լուծումներ տալու համար։ Թեժ գծի մասին տեղեկատվությունը հրապարակել համապատասխան մարմնի կայքի առաջին էջում, փակցնել տնտեսավարողների համար տեսանելի վայրերում, հրապարակել մամուլում և տարածել այլ զանգվածային լրատվության միջոցներով։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝
1) ամփոփել ներկայացված ամսական տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կատարված աշխատանքների ընթացքի մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմեր.
2) նշանակել թեժ գծի պատասխանատու, որը տնտեսավարողների կողմից բարձրացված խնդիրների լուծման նպատակով ոլորտի համապատասխան թեժ գծի միջոցով կաջակցի բարձրացված խնդիրների արագ լուծմանը և կվարի լուծում ստացած խնդիրներին վերաբերող վիճակագրություն։
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի N 97-Ն որոշումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023